Մոսկվան պաշտոնական Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ
Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է ԱԺ՝ վավերացման։