Երևանում իշխանության փոփոխությունը հսկայական մեծ ալիք է բարձրացնելու. Անդրանիկ Թևանյան
ԱԱԾ պահեստազորայիններն ու «Մայր Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել, որից հետո «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Իր խոսքում Անդրանիկ Թևանյանը նշեց. «Անկախ սցենարային զարգացումներից մեր պայքարը ոչ թե ավարտվում է սեպտեմբերի 17-ին, այլ դա մեկնարկային կետ ենք դիտարկում. ՀՀ անվտանգային խնդիրները ոչ մի տեղ չեն փախչելու և մենք այդ խնդիրների լուծմանը հետամուտ ենք լինելու ցանկացած քաղաքական տարբերակով, սա սկիզբ է, ոչ թե՝ դադար: Քաղաքապետարանը, այսպես ասած, ազատագրելուց հետո «նոն ստոպ» ռեժիմով, հանրային լայն զանգվածների մոբիլիզացիայի միջոցով, հանրային ճնշման միջոցով գնալու ենք ամբողջական իշխանափաոխության և չեմ կասկածում, որ երևանում իշխանության փոփոխությունը հսկայական մեծ ալիք է բարձրացնելու, որովհետև Հայաստանում լեգիտիմության ճգնաժամ կա և այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին»:
Մանրամասն՝ տեսանյութում: