Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է. Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է. Պեսկով

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 «Ինչ վերաբերվում է վարժանքներին, իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։

Ուստի՝ մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,-  նշել է նա։