Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք

Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում են Լևոն Քոչարյանի պաշտպանական խմբից։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։

Սեպտեմբերի 25-ին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է։