Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը։ Մինսկում կայացած նստաշրջանին Երևանի բացակայությունից կտրուկ հետևություններ անելու իմաստ չկա:
Այդ մասին ТАСС-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
"Իմ կարծիքով, իմաստ չունի այս իրավիճակից (Հայաստանի պատվիրակության բացակայությունից) որևէ կտրուկ հետևություն անել: Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է", - նշել է նա։