ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան:
Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքները։